• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Բալայանի այցը և հանդիպումները Լյուվարդենում

01 ապրիլի, 2022

Ապրիլի 1-ին դեսպան Տիգրան Բալայանն աշխատանքային այցով եղավ Նիդերլանդների Ֆրիսլանդ մարզում։ Դեսպանը հյուրընկալվեց Լյուվարդեն քաղաքում տեղակայված Նիդերլանդների ջրային համալսարանում, այցելեց համալսարանի տարածքում գործող լաբորատորիաներ, որտեղ ոլորտի մասնագետները ներկայացրեցին ջրային կառավարման նիդերլանդական փորձը և գիտելիքները: Տ․ Բալայանը ծանոթացավ Նիդերլանդների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հսկայածավալ նորարարական լուծումներին, որի շնորհիվ ստուգվում է խմելու ջրի որակը, կատարվում բազմաշերտ զտման աշխատանք՝ ապահովելու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և շրջանաձև տնտեսության շարունակականությունը։

Տ․ Բալայանը նիդերլանդացի գործընկերներին ներկայացրեց ջրային ոլորտում Հայաստանի կարիքները, նախանշվեցին կոնկրետ ուղղություններով փոխգործակցություն հաստատելու գործնական մոտեցումները։

Դեսպանն այնուհետև հանդիպեց Լյուվարդենի քաղաքապետ Սիբրանտ ֆան Հարսմա Բյումաին։ Դեսպանը Լյուվարդենի քաղաքապետին առաջարկեց դիտարկել քաղաքային տնտեսության կառավարման և բարեփոխումների նիդերլանդական փորձը Հայաստանի ՏԻ մարմիներին փոխանցելու և ապակենտրոնացված համագործակցության խթանմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, ինչին քաղաքապետը դրական արձագանքեց։

Տ․ Բալայանի հաջորդ կանգառը Լյուվարդենի կաթնամթերքի համալսարանի և հետազոտությունների կենտրոնում էր, որը գործում է աշխարհահռչակ Վախենինգենի համալսարանի հովանու ներքո։ Կենտրոնի գործունեության վերաբերյալ շնորհանդեսից հետո դեսպանը շրջայց կատարեց տարբեր մասնաշենքերում տեղակայված արտադրամասեր, ծանոթացավ կաթի արտադրության և որակի ստուգման ամբողջ գործընթացին։

Կենտրոնի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ոլորտի հայ մասնագետների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանում նմանօրինակ հաստատություն հիմնելու հեռանկարների շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: